1918 թվականի հուլիսի 22-ին Երևանում Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի և Երևանի Ազգային խորհրդի երկրորդ համատեղ նիստում Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Արշալույս Մխիթարյանը առաջարկում է դրսի խոշոր Ազգային խորհուրդներից, ինչպիսիք են Վրաստանի, Ադրբեջանի, Բաքվի և այլ վայրերի Հայոց Ազգային խորհուրդները, մեկական ներկայացուցիչ ընդունել Հայաստանի Խորհրդի [խորհրդարան] մեջ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:
Վարչապետ Հովհաննես Քաջազնունին իր խորին զարմանքն է հայտնում այդ առաջարկի առիթով և ասում.
«Այդ առաջարկը դուրս է օրենքի հասկացողությունից, դուրս է իրավունքի հասկացողությունից, դուրս է, վերջապես, պետականության հասկացողությունից: Ինչպե՞ս կարող է մի բոլորովին օտար և անկախ պետության հայությունը Հայաստանի պառլամենտում ներկայացուցչություն ունենալ՝ թեկուզ խորհրդակցական ձայնով:
Ճանաչել այդպիսի ներկայացուցչությունը՝ նշանակում է քանդել հայկական պետությունը»:
Աղբյուր՝ aniarc.am
_____
Իսկ ո՞րն է ձեր կարծիքը, հարգելի հետևորդներ։
#մտքեր
@armjah