Обложка канала

Hay mtorum | ՀՄ

10748 @hmtorum

Взгляд на новости, события (и не только) Армении и мира

Hay mtorum | ՀՄ

4 года назад
Открыть в
Ջահ

1918 թվականի հուլիսի 22-ին Երևանում Թիֆլիսի Հայոց Ազգային խորհրդի և Երևանի Ազգային խորհրդի երկրորդ համատեղ նիստում Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Արշալույս Մխիթարյանը առաջարկում է դրսի խոշոր Ազգային խորհուրդներից, ինչպիսիք են Վրաստանի, Ադրբեջանի, Բաքվի և այլ վայրերի Հայոց Ազգային խորհուրդները, մեկական ներկայացուցիչ ընդունել Հայաստանի Խորհրդի [խորհրդարան] մեջ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Վարչապետ Հովհաննես Քաջազնունին իր խորին զարմանքն է հայտնում այդ առաջարկի առիթով և ասում. «Այդ առաջարկը դուրս է օրենքի հասկացողությունից, դուրս է իրավունքի հասկացողությունից, դուրս է, վերջապես, պետականության հասկացողությունից: Ինչպե՞ս կարող է մի բոլորովին օտար և անկախ պետության հայությունը Հայաստանի պառլամենտում ներկայացուցչություն ունենալ՝ թեկուզ խորհրդակցական ձայնով: Ճանաչել այդպիսի ներկայացուցչությունը՝ նշանակում է քանդել հայկական պետությունը»: Աղբյուր՝ aniarc.am _____ Իսկ ո՞րն է ձեր կարծիքը, հարգելի հետևորդներ։ #մտքեր @armjah

Telegram