🇦🇲 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության անունից շնորհավորում ենք Virtus.pro կիբերսպորտային ակումբին տարվա գլխավոր մրցաշարում՝ Counter-Strike: Global Offensive — IEM Rio Major 2022-ում հաղթանակի կապակցությամբ: Թիմը շահել է $500,000 դրամական մրցանակ և աշխարհի չեմպիոնի տիտղոս:
Կիբերսպորտի ոլորտն արագորեն զարգանում է՝ մրցակից դառնալով մեդիա և զվարճանքի ոլորտներին։ Էլեկտրոնային սպորտի համաշխարհային շուկան կազմում է 1,384 միլիարդ դոլար, իսկ միջազգային լսարանն ունի 549,1 միլիոն վճարունակ երկրպագու: Հայ ներդրողների կողմից այս տարի Virtus.pro կիբերսպորտային ակումբի ձեռքբերումը, որը հենց նոր հաստատել է աշխարհի ուժեղագույնի կոչումը, նշանակում է Հայաստանի դիրքերի ամրապնդում դինամիկ զարգացող այս ոլորտում։
Նոր տեսակի ընկերությունների, կրթական ծրագրերի, մասնագիտությունների և աշխատատեղերի ի հայտ գալը, հարակից ՏՏ ենթակառուցվածքի զարգացումն այն առավելություններն են, որոնք Հայաստանը տեսնում է ազգային կիբերսպորտային կլաստերի աճի համար։
🏅 Մաղթում շարունակական հաջողություններ։