Ալիեւն ասում է՝ մենք ունենք նույնիսկ 19-րդ դարի քարտեզներ։
Մեկը չկա՞ դրան հենց միջնորդների ներկայությամբ ասի՝ տո «ալամեզոն»,19-րդ դարում ի՞նչ Ադրբեջան։
Ադրբեջան անունով պետություն առաջացել է միայն 1918-ի մայիսին։
19-րդ դարում այսօրվա Ադրբեջանի ողջ տարածքը Ռուսական կայսրության կազմում էր։
Նիկոլ,գոնե մի անգամ մի դրական բան արա։
ՄԱԿ-ում ելույթ պիտի ունենաս,չէ՞…
Կարիք չկա հասնես Տիգրան Մեծի ժամանակներ,ինչպես դա արեցիր Մյունխենում ։
Այսօրվա պետությունների մեծ
մասը Տիգրան Մեծի ժամանակ չկային։
Ասեմ ՝իմացի…
1918-1920թթ.Ադրբեջանի Դեմոկրատակսն Հանրապետությունն ու նրա սահմանները նույնիսկ չեն ճանաչվել Ազգերի Լիգայի կողմից։
Ազգերի Լիգան նույնիսկ մերժել է Ադրբեջանի դիմումը ՝անդամակցելու Ազգերի Լիգային։
Կա 1920-ի դեկտեմբերի 1-ի Ազգերի Լիգայի Ասամբլեայի կողմից ընտրված 5-րդ կոմիտեի 4-րդ հանդիպման արձանագրությունը ,ըստ որի.
Ազգերի Լիգայի Դաշնագրի 1-ին հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող համարվել որպես դե յուրե «լիովին ինքնիշխան պետություն»,քանի որ այն նախկինում դե յուրե չի ճանաչվել Ազգերի Լիգայի անդամ…