«Կարին» ավանդական երգի-պարի խմբի երկարամյա թմբկահար Զաքար Ավոյանը հաջողությամբ համատեղում է արվեստը, խոհարարությունն ու որսորդությունը։ «Կարինի» տղաների հետ միասին մի օր էլ որոշեց, որ ժամանակն է զբաղվելու նաև ռազմական արվեստով։ Որոշումը տարավ ՈՄԱ՝ «Ողջ Մնալու Արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ։ Հավաքները նոր էին ավարտել, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Թմբկահար-դիպուկահար Ավոյանի մարտական ուղին սկսվեց Քարվաճառից, անցավ Կարմիր շուկայով։ Պատերազմի ամենածանր ու տպավորիչ հիշողությունը՝ երբ առաջին անգամ տեսավ հայկական բանակի համազգեստով մեկին, որն այլևս չկար։ Պատերազմի ծանր հիշողությունների դեմ պայքարում ամենաարդյունավետ միջոցն այսօր «Ազատազէն» հրաձգարանն է։ «Քսան տարի մշակույթում եմ ու համոզված եմ, որ զենքի մշակույթն այսօր պետք է ավելի շատ խորացնել։ »,-ասում է հրաձգարանի հրահանգիչ Զաքար Ավոյանը։ Ծնվել է 1988 թվականին Երևանում։
Հարցազրույցում օգտագործվել են կադրեր «Ազատազէն» ՀԿ-ի տրամադրած, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի-պարի խմբի համերգային տեսանյութերից։